Չեխիայում առաջին համաժողովրդական նախագահական ընտրություններին փորձագետները սպասում են ընտրողների 70 տոկոսի մասնակցությունը: Նախագահ Վացլավ Կլաուսը քվեարկելուց հետո հայտարարել է, թե իր համար կարևոր է, որ նախագահ ընտրվի նա, ով Չեխիայի համար արդեն ինչ-որ բան արել է: Քվեաթերթիկներում գրանցված 9 թեկնածուներից սոցիալական հարցումների համաձայն` հիմնական մրցակցությունը կծվալվի երկու նախկին վարչապետերի` Յան Ֆիշերի, Միլոշ Զեմանի և ընդդիմադիր, Չեխական սոցիալ-դեմակրատական կուսակցության թեկնածու Իրժի Դինսթբիրի միջև: Եթե երկօրյա քվեարկության ընթացքում ոչ մի թեկնածու չհավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը, հունվարի 25-26-ին կկայանա երկրորդ փուլը, որին կմասնակցեն առաջին փուլի երկու առաջատարները: